Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2011

Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը

Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը

Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

 

Նախագահին ներկայացվեցին օպտիմալացման և ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները և կենտրոնի հնարավորորությունները: 

 

ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանը նշեց, որ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոնը կազմավորվել է Գավառի հիվանդանոցի և ծննդատան միավորման արդյունքում: Ընդհանուր առմամբ վերանորոգվել և կառուցվել է շուրջ 3835 քմ մակերեսով տարածք, մասնավորապես` իրականացվել է բժշկական կենտրոնի մասնաշենքի ամբողջական հիմնանորոգումը: Սկսվել են նաև դիարանի շենքի կառուցման և ինֆեկցիոն մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

 

Հիվանդանոցը հագեցված է արդի բժշկական սարքավորումներով` նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների համար:

 

Առողջապահական այս հաստատությունն ունի նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն:

 

Գավառում հանրապետության ղեկավարն ու առողջապահության նախարարն այցելեցին մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ իրենց առողջությունն են վերականգնում երեխաները:«Արաբկիր» առողջապահական կենտրոնի հետ միասին պետություն-մասնավոր համագործակցության մի գեղեցիկ ծրագիր է իրականացվում, որով քրոնիկական հիվանդություններ, մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները վերականգնում են իրենց առողջությունը, որը լավ ազդակ է մեր հանրությանը` կարևորելու հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքը: 

Հեղինակ. Ռուզան Դոխիկյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ